211652_close_icon
views-count2252 դիտում article-date 09:47 19-07-2019

Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ըստ «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրների, Աժ արտաքին հարաբերու­թյունների հանձնաժողովի նախագահի տե­ղակալ Հովհաննես Իգիթյանին շուտով կհեռացնեն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրա­կության կազմից: Որպես հեռացման պատ­ճառ մեր աղբյուրները նշում են մի քանիսը, նախ՝ նրա հարաբերությունները շատ լար­ված են հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, երկրորդ՝ կարևոր պատ­ճառ են հանդիսացել ռուսական կողմի ճնշումները՝ կապված Իգիթյանի հայտնի քվեարկության, իսկ ավելի ստույգ՝ չքվեարկության հետ, որի պարզաբանման համար այդպես էլ որևէ «հեքիաթ» չհորինվեց, թե ինչու էր նա բացակայել քվեարկությունից: Եվ երրորդ՝ նշվում է, որ Իգիթյանի աշխատան­քից իշխանությունները գոհ չեն, ավելին՝ նրա աշխատանքը սպասվածից ավելի թույլ է եղել և չի համապատասխանել ԵԽԽՎ-ում պատվիրակի պահանջներին: Դեռևս հնարավոր չեղավ ճշտել, թե ով կփոխարինի նրան, շրջանառվում են մի քանի անուններ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր