211652_close_icon
views-count195176 դիտում article-date 19:23 18-07-2019

Ողբերգական դեպք Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու մոտ. 51-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել13-ամյա աղջնակին. վերջինը տեղում մահացել է. ոստիկաններն ու քննիչները մեծ դժվարությամբ են փրկել վարորդի կյանքը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ից ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Վարդան Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 AՍ 299 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել13-ամյա Արփինե Գ-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանի ու Վարդան Սարգսյան գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, սակայն դեպքի վայրի հարևանությամբ մի քանի բնակվող երիտասարդներ փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ, սակայն ճանապարհային ոստիկաններին ու քննիչներին հաջողվել է վարորդին փախցնել դեպքի վայրից, իսկ զայրացած բնակիչները քարերով ավտոմեքենան ամբողջովին ջարդել են՝ թե դիմապակին, թե հետևի և թե կողային ապակիները, ոտքերով էլ հարվածել են ավտոմեքենային։ Ավտոմեքենան վնասելու փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում վրաերթի հարևանությամբ բնակվողներն ասում էին. «Քանի տարի է, դիմում ենք Երևանի քաղաքապետարան, ճանապարհային ոստիկանություն, որպեսզի նշված հատվածում տեղադրեն լուսային թարթիչներ, սակայն ամեն անգամ Երևանի քաղաքապետարանից գալիս են, խոստանում են, որ խնդիրը կկարգավորվի ու այդքանով համարելով հարցը լուծված՝ հեռանում են։ Մենք գիտենք, որ այստեղ անելիք չունի ճանապարհային ոստիկանությունը, նրանք իրենց գրություններն ուղարկել են քաղաքապետարան, իսկ նրանք տեղում դոփում են։ Մենք մեծահասակներով հազիվ ենք անցնում զեբրայի վրայով, երեխաներին ճանապարհելիս ահը սրտներիս է, որ ինչ-որ վարորդ գազի սեղմակը տանջելով՝ կելնի մեր վրա։ Ի՞նչ է, նման ողբերգական դե՞պք պետք է տեղի ունենա, որ նոր որոշեն՝ ժողովրդի բարձրաձայնած խնդիրը լուծում են, թե ոչ։ Էնքան խելոք երեխա էր, որ շատ մեծահասակ հետիոտների նման փողոցը չթույլատրված վայրով չի անցել, այլ հետիոտնի համար նախատեսված վայրով, բայց ի՞նչ իմանար, որ հետիոտնի համար նախատեսված վայրով անցնելը ճակատարական էր լինելու։ Հիմա գոնե էս դեպքից հետո Երևանի քաղաքապետարանի չինովնիկները հետևություններ անեն և այդ խնդիրը կարգավորեն, հակառակ դեպքում, եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի, գուցե ականատես լինենք հերթական դեպքին, այդ թվում՝ ողբերգական։ Քննիչի հանձարարականով ավտոմեքենան, որն այս պահին ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչները զննում են, տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Այս պահին դեպքի վայրում աշխատում է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հայտնաբերելու այն անձանց, ովքեր քարերով ու ոտքերով վնասել են ավտոմեքենան։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր