211652_close_icon
views-count1906 դիտում article-date 18:25 18-07-2019

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կոչումներ է շնորհել ԱԻՆ 6 աշխատակցի, ևս 2-ը պաշտոնի բարձրացում է ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 18-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախարարության համակարգի 6 աշխատակցի շնորհեց հերթական կոչումներ, երկու աշխատակիցներ ստացան պաշտոնի բարձրացում: Նախարարը շեշտեց, որ փրկարար ծառայողի համար շատ կարևոր է անհատական պատասխանատվության զգացումը, նվիրումը, փոխադարձ հարգանքը: Ֆելիքս Ցոլակյանն առանձնապես կարևորեց ղեկավար պաշտոններում նշանակվող ծառայողների պատասխանատու վերաբերմունքը ենթակաների նկատմամբ: Հանդիպման ավարտին նախարարը մաղթեց խաղաղ և անվտանգ աշխատանք, որ յուրաքանչյուրը պարտքի բարձր գիտակցումով վերաբերի իր առաքելությանը և ստանձնած պարտավորություններին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր