211652_close_icon
views-count2401 դիտում article-date 19:43 18-07-2019

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է քաղաքապետ Ռիչարդաս Մալինաուսկասի հետ

Հուլիսի 17-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելեց Դրուսկինինկայի առողջարանային քաղաք, որտեղ հանդիպեց քաղաքապետ Ռիչարդաս Մալինաուսկասի (Ričardas Malinauskas) հետ։ Հանդիպման սկզբում քաղաքապետ Մալինաուսկասը դեսպան Մկրտչյանին ներկայացրեց Դրուսկինինկայի զբոսաշրջային հնարավորություններն ու ենթակառուցվածքները, քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները։ Դեսպան Մկրտչյանը նշեց, որ ՀՀ դեսպանությունը մեծապես կարևորում է Հայաստանի և Լիտվայի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացմումը և հույս հայտնեց, որ առաջիկայում այդ համագործակցությունը կներառի նաև Դրուսկինինկայը և Հայաստանի քաղաքներից որևէ մեկը: Դեսպանը ներկայացրեց նաև Հայաստանի առողջարանային քաղաքների ընդհանուր նկարագրությունն ու առանձնահատկությունները։ Կողմերն անդրադարձ կատարեցին նաև փոխադարձ այցելությունների կազմակերպմանը, երկու երկրների միջև առողջարանային զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորություններին, առաջիկայում համատեղ միջոցառումների անցկացմանը։

Նմանատիպ նյութեր