2765 դիտում
20:22 18-07-2019
2019 թ. 1-ին կիսամյակում Արցախում ծնվել է 925 երեխա, 467-ը՝ տղա, 458՝ աղջիկ
2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 925 երեխա, որոնցից 467-ը տղաներ են, 458-ը՝ աղջիկներ:
Քաղաք Ստեփանակերտում 781 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 80 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 47, Հադրութում՝ 16 և Շահումյանում՝ 1 երեխա:
Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 10 ծնունդ՝ 9-ը բնական բեղմնավորման արդյունքում, իսկ 1-ը` արհեստական:
Հարկ է նշել, որ թվով 8 երեխաներ ծնվել են արհեստական բեղմնավորման ճանապարհով:
Մեր հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 48 արցախցի բալիկներ:
Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին կիսամյակում կազմել է 973 երեխա, որոնցից 493-ը՝ տղաներ են, 480-ը՝ աղջիկներ:
Նմանատիպ նյութեր
961 դիտում
12:22 18-07-2022
Վերադարձ դեպի նոր կյանք. այս տարի Արցախում ծնվել է 792 երեխա ՝ 406 տղա, 386 աղջիկ
1329 դիտում
12:16 10-09-2014
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը մայրաքաղաքում ծնվել է 539 երեխա` 270 տղա և 269 աղջիկ
1174 դիտում
15:26 16-09-2014
Սեպտեմբերի 5-ից 11-ը մայրաքաղաքում ծնվել է 507 երեխա` 273 տղա և 234 աղջիկ
Այս բաժնից
1078 դիտում
22:09 13-11-2024
Ֆրանսիան անպատասխան չի թողնի իր և Եվրոպայի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները. ֆրանսիացի նախարար
979 դիտում
21:38 13-11-2024
Թրամփը չի փոխի ԱՄՆ-ի հիմնարար վերաբերմունքն Ուկրաինայի նկատմամբ․ Լավրով
937 դիտում
21:01 13-11-2024
Թուրքիային առաջարկել են դառնալ BRICS-ի ասոցացված անդամ