211652_close_icon
views-count1243 դիտում article-date 17:50 18-07-2019

Խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցի շրջանակում Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի եւ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը կարեւորել է երկու կազմակերպությունների դերը հայ-ամերիկյան հարաբերություններում, գործընկերներին ներկայացրել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգը: Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնց իրականացման հարցում Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն եւ Ամերիկայի հայկական համագումարը կարող են իրենց ներդրումն ունենալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր