211652_close_icon
views-count3839 դիտում article-date 14:52 18-07-2019

Հովիկ Աբրահամյանը վերջին 10 տարում Մոնակոյում չի եղել, ոչինչ տանուլ չի տվել. գրասենյակը հերքում է

[b]Հովիկ Աբրահամյանի գրասենյակը հերքում է.[/b] «Արձագանքելով զանգվածային լրատվության միջոցներում տարածված` «Ժամանակ» թերթի այսօր հրապարակած լրատվությանը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ այն ամբողջությամբ ապատեղեկատվություն է: Բավարարելով նշված լրատվամիջոցի հետաքրքրասիրությունը ՀՀ նախկին վարչապետ և նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գործունեության հանդեպ` հարկ ենք համարում տեղեկացնել, որ պարոն Աբրահամյանը վերջին 10 տարում երբևէ չի այցելել լրատվամիոջոցի կողմից նշված վայր, առավել ևս ոչինչ տանուլ չի տվել և որևէ ակտիվ չի վաճառել: «Ժամանակ» թեթի խմբագրությունից պահանջում ենք հերքել թերթի 2018 թվականի հուլիսի 18-ի համարում հրապարկված «Մեկնել է Մոնակո» նյութը: ԶԼՄ-ներին կոչ ենք անում չտիրաժավորել զրպարտություն և սուտ պարունակող մանիպուլացիաները` մնալով մասնագիտական բարձրության վրա»:

Նմանատիպ նյութեր