211652_close_icon
views-count2123 դիտում article-date 17:11 18-07-2019

Անասնագոմի տանիքը քանդելիս հրացան է հայտնաբերել և հանձնել ոստիկանություն

Հուլիսի 17-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է ներկայացել Աղավնաձոր գյուղի 50-ամյա մի բնակիչ և հայտնել, որ նույն օրը իրենց տանը կից անասնագոմի տանիքը քանդելիս հայտնաբերել է հրացան, որը թաքցրել էր հանգուցյալ հայրը, և ինքը ցանկանում է կամավոր հանձնել այն ոստիկանություն: Մեկնած օպերատիվ խմբին նշված վայրում տղամարդը ներկայացրել է «Կարաբին» տիպի ակոսափող հրացան: Նշանակվել է փորձաքննություն: Նասխապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր