211652_close_icon
views-count743 դիտում article-date 15:03 18-07-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 17-ից 18-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, ծեծի 7, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, յուրացման կամ վատնման ու սպանության սպառնալիքի 3-ական, խուլիգանության, կաշառակերության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առևանգման, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պետական սահմանն ապօրինի հատելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու, գույքի անզգուշությամբ վնասման, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, բռնության սպառնալիք, փաստաթղթի կեղծիքի և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի 1-ական դեպք: Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և ինքնիրավչության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր