211652_close_icon
views-count1090 դիտում article-date 12:48 18-07-2019

Կառավարությանն ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Իջևանում տեղի ունեցած երեկվա դեպքերին։ [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/17/1130217/]Հիշեցնենք[/url], որ երեկ Իջևանում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել. ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: 12 ոստիկան և 2 քաղաքացի ստացել են մանրմական վնասվածքներ: «Երկու քաղաքացի է մարմնական վնասվածք ստացել: Այսպիսով ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք փորձել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը: Կառավարությանն ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության»,- ասաց Փաշինյանը, առաջարկելով փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանին, ով քիչ առաջ է վերադարձել Իջևանից, մանրամասն ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել երեկ Իջևանում և ինչպիսին է իրավիճակն այս պահի դրությամբ: Վերջինս նշեց հետևյալը. ««Ապօրինի ծառահատումների կանխման շրջանակներում միջոցառումներ էին իրականացվում Լոռու և Տավուշի մարզերում: Տեղավորվել էին անշարժ պահակակետեր այն կարևոր ուղիներում, որտեղով կարող էինարտահանել ապօրինի հատված ծառերը: Դա դժգոհություն էր առաջացրել այդ հատվածի մոտ, որոնք զբաղվում են ապօրինի ծառահատումներով: Նրանք փողոց փակելու միջոցով ուզում էին իրենց հարցերը կարգավորեն: Այդ առթիվ երեկ Իջևանում մի քանի անգամ փակվեց և բացվեց Իջևան-Նոյեմբերյան մայրուղին և Իջևանի Երևանյան փողոցը: Մոտ 500 հոգու կողմից պահանջ էր դրվում, որ հանեն այդ պահակակետերը և թույլ տան իրենց ապօրինի ծառահատված զանգվածը հանել մարզից: 18.00-ի սահմաններում ոստիկանությունը պատնեշ էր կազմել և ուզում էր բացել մայրուղին: Այդտեղ տեղի ունեցավ բախում: Բողոքավոր հատվածը քարերով, մահակներով վնասվածքներ պատճռեցին 11 ոստիկանների: Վնասվածքները լուրջ չեն, այս պահին 8 ոստիկան ոստիկանական հոսպիտալում է, վիճակը բավարար է»,-ասաց նա: Մովսիսյանը նշեց, որ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ ոստիկանական զորքերի մի մասը տեղափոխվել է Իջևան։ Հիմա իրավիճակը վերահսկվում է, մայրուղիները բաց են: Ոստիկանապետն [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/18/1130240/]այնտեղ է[/url]: Փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/18/1130244/]հարուցվել է[/url] քրեական գործ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածների հատկանիշներով: 19 մարդ բերման է ենթարկվել, որից 13-ը ձերբակալվել է, մնացածը ստորագրությամբ բաց են թողնվել: Փաշինյանը նկատեց, որ ինքը տեղյակ էր, որ շուրջ 36 հոգի բերման պետք է ենթարկվեր, որոնք կազմակերպիչներն են: «Տվյալ դեպքում ակտիվիստ բառն այնքան էլ պատեհ չի: 36 հոգի պետք է բերման ենթարկեին, մյուսներն ուր են»: Փոխոստիկանապետը պատասխանեց, որ գիշերն օպերատիվ գործողություններ են իրականացվել. «Բոլորի հասցեներով գնացել են, որ բերման ենթարկեն յդ անձանց, որոնց ցուցակն ունեինք: Բայց նրանց տեղում չեն գտել, հիմա աշխատանքները շարունակվում են նրանց հայտնաբերելու: Այդ թվից 19-ն են բերման ենթարկվել»,-ասաց նա՝ բացառելով, որ նրանք հնարավոր է հանրապետությունից դուրս եկած լինեն: Դիմելով բնապահպանության նախարարին վարչապետ Փաշինյանը հարցրեց, թե ի վերջո, որն է ակցիայի մասնակիցների պահանջների օրինականությունը, արդարությունը և ընդհանրապես ինչ է տեղի ունենում այդ ոլորտում: Էրիկ Գրիգորյանը նշեց, որ մի շարք փոփոխություններ են մշակվել և մինչ այժմ օրենսդրական սողանքներ կային, որոնք փոփոխությունները փակում են: Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ ակցիայի ժամանակ մասնակիցները նշել են, որ նրանց բարձրացրած հարցերը վերաբերում էր հիմնականում փաստաթուղթ ունենալուն, որ վառելափայտը կարողանան տեղափոխել, մինչդեռ ոստիկանության պահակակետերը խոչընդոտ են հանդիսանում այդ գործում: Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ տասնյակ քրեական գործեր կան հարուցված այս պահին տարբեր անտառտնտեսություններում: «Վերջերս կադրային փոփոխություններ են եղել, այս ամենը փոխում է իրավիճակը: Սա ընդհանուր Հայաստանի կենսական նշանակության հարց է և ոչ միայն անտառի, քանի որ անտառի այս լայնածավալ հատումները, որ երկար տարիների ընթացքում եղել են և պատժի մեխանիզմները բավարար չեն եղել, դրանք բերում են այլ խնդիրների՝ ջրերի, ոռոգման հետ կապված հարցերի»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր