211652_close_icon
views-count1452 դիտում article-date 12:08 18-07-2019

Ճապոնիայի անիմեի ստուդիայում հրդեհի հետեւանքով 10 մարդ Է զոհվել

Ճապոնիայի Կիոտո արեւմտյան քաղաքում անմիեի արտադության ստուդիայի շենքում, որտեղ հուլիսի 18-ին սաստիկ հրդեհ Է տեղի ունեցել, փրկարարները հայտնաբերել են 10 մարմին: Ինչպես տեղեկացնում Է [url=https://armenpress.am/arm/news/982034.html]«Արմենպրես»[/url]-ը, այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը: Ենթադրվում Է, որ նրանք բոլորը զոհվել են, սակայն դա հաստատել, ճապոնական օրենքների համաձայն, կարող են սոսկ բժշկական մասնագետները: Բռնկումը տեղի Է ունեցել դիտավորյալ հրկիզման պատճառով: Պատահարի վայրում ոստիկանությունը ձերբակալել Է մի 41-ամյա տղամարդու, որը ստուդիայի ներսում բենզին կամ կերոսին Է լցրել եւ հրկիզել այն: Նա նույնպես տուժել Է եւ այժմ գտնվում Է հիվանդանոցում: Եռահարկ շենքը, որտեղ գտնվում Է Kyoto Animation ընկերության գրասենյակը, սաստիկ այրվել Է: Կրակի մարմանը գործի են դվել 30 հրշեջ խմբեր: Հրդեհն արդեն մարված Է, ամենից շատ տուժել են շենքի երկրորդ եւ երրորդ հարկերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր