211652_close_icon
views-count15712 դիտում article-date 10:20 18-07-2019

Մեքենաների տեխզննման գործընթացում փոփոխություն է պատրաստվում, տեխզննման սակագինը կբարձրանա․ «Ժողովուրդ».

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, դեռ 2011 թվականին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը վերաց­րեց տեխզննության ինստիտուտը, որը հանգեցրեց այս տարիներին անսարք ավտոմեքենաները վարելու դեպքերի աճին: Այս հարցին մշտապես անդրադարձել է նաև «ժողովուրդ» օրաթերթը, և, ահա, տեղեկացանք, որ փոփոխություններ են կատարվելու «ճանապարհային երթևեկության ապահովման մասին» ՀՀ օրենքում: Այս օրեն­քով վերահսկողություն է իրականացվելու էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով: Այն լրացվում է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տա­լիս վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով առանց մեքենան կանգնեցնելու: Եվ տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննության արդյունքում անսարք ճանաչված մեքենան վարելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 հա­զար դրամ): Միայն վատն այն է, որ մեքենայի տեխզննման ծառայության սակագինն է բարձրացել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր