211652_close_icon
views-count4870 դիտում article-date 09:30 18-07-2019

Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում բնակվող 4 անչափահաս երեխաներով ընտանիքը մեր օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում 4 անչափահաս երեխաներով սոցիալապես անապահով ընտանիքը բնակվում է ծայրահեղ ծանր պայմաններում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կիսաքանդ տանը չկան բնակվելու համար անհրաժեշտ պայմաններ: Տան տանիքը մի քանի ամիս առաջ ուժեղ քամին պոկել շպրտել է: Ընտանիքը դիմել է գյուղապետին և համապատասխան պատկան մարմիններին, սակայն ոչ մի արձագանք չի ստացել: Տանը բացակայում է խոհանոցը, անհրաժեշտ քանակի մահճակալներ ու անգամ առաջին անհրաժեշտության պարագաներ: Երեխաների ծնողները՝ Էդիկ Մամիկոնյանն ու Դիլբար Հակոբյանը դիմում են բարեգութ մարդկանց՝ ընտանիքին օգնելու խնդրանքով: Նրանց երեխաները չունեն անգամ գրենական պիտույքներ, հագուստ, կոշիկներ, չնայած այն հանգամանքին, որ շուտով Սեպտեմբերի 1-ն է և սկսվում է նոր ուսումնական տարին: Օգնության համար խնդրում ենք զանգահարել 077– 75-92-00 հեռախոսահամարին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր