211652_close_icon
views-count3366 դիտում article-date 23:11 17-07-2019

Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» պարտվեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին՝ 1:3։ Առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց: Իսկ ահա երկրորդ խաղակեսում մինչև 61-րդ րոպեն երեք անգամ գրավեց «Արարատ-Արմենիայի» դարպասը: 77-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել մեր չեմպիոնին չհաջողվեց: Առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել էր «Արարատ-Արմենիան», այնպես որ, ԱԻԿ-ը դուրս եկավ հաջորդ փուլ: Չեմպիոնների լիգա, որակավորման 1-ին փուլ, պատասխան խաղ ԱԻԿ (Շվեդիա) - «Արարատ-Արմենիա» (Հայաստան)՝ 3։1

Նմանատիպ նյութեր