211652_close_icon
views-count1258 դիտում article-date 20:40 17-07-2019

Ապօրինի ծառահատում Ահնիձոր գյուղի հարակից անտառում

Հուլիսի 16-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում, Թումանյան-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ 53-12» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը՝ Տաշիրի 32-ամյա բնակիչ, հայտնել է, որ ավտոմեքենան բեռնված է շուրջ 5.5 խմ փայտանյութով, որի ձեռք բերման համար չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ և հայտարարել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, այն ձեռք է բերել հուլիսի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Ահնիձոր գյուղին հարակից անտառից հաճարենու մեկ քամատապալ ծառ բենզասղոցով ապօրինի հատելու մանրացնելու եղանակով: Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր