211652_close_icon
views-count868 դիտում article-date 20:16 17-07-2019

Ոստիկանները Արմավիր գյուղում կանեփի բույսեր են հայտնաբերել

«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման երկրորդ փուլի շրջանակներում հուլիսի 16-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, ստացած տեղեկություններն իրացնելիս, զննություն են կատարել Արմավիր գյուղի 51-ամյա մի բնակչի տնամերձ հողամասում, որտեղից հայտնաբերել են մշակումն արգելված թմրամիջոց պարունակող կանեփի 25 բույս: Ըստ սեփականատիրոջ հայտարարության՝ հայտնաբերված բույսերն աճեցրել է իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր