211652_close_icon
views-count1192 դիտում article-date 18:00 17-07-2019

Անցնցում և խաղաղ աշխատանք. ԱԻ նախարարը շնորհավորել է սեյսմիկ պաշտպանության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ

Հուլիսի 17-ին Սեյսմիկ պաշտպանության համակարգի 28-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի աշխատակիցներ, Սեյսմիկ պաշտպանության համակարգը ԱԻ նախարարության այն կայացած կառույցներից է, որը հաջողությամբ և հուսալիորեն իրականացնում է իր առջև դրված բազմաբնույթ խնդիրները։ Անգնահատելի է սեյսմիկ վտանգի գնահատման և ռիսկի նվազեցման ոլորտում Ձեր՝ շուրջօրյա ներդրումը: Համակարգի կայացման գործում մեծ է ինչպես հիմնադիրների, այնպես էլ՝ ներկայիս թիմի ավանդը: Ցանկանում եմ հետագա երկարամյա և արդյունավետ աշխատանք՝ ուղղված մեր պետության և ժողովրդի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը և համակարգի զարգացմանը: Բոլորիս մաղթում եմ անցնցում և խաղաղ աշխատանք»:

Նմանատիպ նյութեր