211652_close_icon
views-count1260 դիտում article-date 14:06 17-07-2019

Տոմաս Տուհել. Մինչև Ամերիկայի Գավաթը գիտեի, որ Նեյմարը ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուհելը մեկնաբանել է ակումբից Նեյմարի հեռանալու ցանկության մասին տեղեկությունը: «Ես հիասթափվում եմ, եթե ֆուտբոլիստը ակումբ է ժամանում ուշացումով: Սակայն մեր միջև ոչ մի հակասություն չկա, այժմ դա ակումբի և Նեյմարի խնդիրն է: Մենք միասին աշխատում ենք, այժմ նա թիմի հետ է: Ես մինչև Ամերիկայի Գավաթը գիտեի, որ նա ցանկանում է հեռանալ, սակայն դա ֆուտբոլիստի և ակումբի գործն է: Ես թիմի մարզիչն եմ, նա իմ խաղացողն է: Եթե նա գտնվում է հանդերձարանում, ապա նա իմ խաղացողն է և ես պետք է նրա հետ աշխատեմ: Ես պատրաստ եմ ամեն ինչի, այդ թվում, որ ՊՍԺ-ն կարող է մնալ առանց Նեյմարի: Մենք պետք է ճկուն լինեն, սակայն այս մասին ես նրա հետ չեմ զրուցել: Ես հանգիստ եմ, դա ակումբի խնդիրն է, ես չեմ միջամտում:

Նմանատիպ նյութեր