211652_close_icon
views-count1772 դիտում article-date 15:06 17-07-2019

Ո՞վ է լինելու հայաստանյան Գաբունիան

Ի՞նչ տեղի ունեցավ մեր հարեւան երկրում՝ Վրաստանում: «Անտեսանելի ձեռքը», որը շահագրգռված էր տարածաշրջանի ապակայունացմամբ, օգտագործեց բացարձակ արհեստական առիթը եւ հակառուսական հիստերիա կազմակերպեց Վրաստանում՝ ստանալով ռուս-վրացական նոր լարվածություն։ Բայց «անտեսանելի ձեռքը» երբեք չի բավարարվում արդյունքներով։ Վրաստանի ապակայունացման աստիճանը եւ Ռուսաստանի հետ լարվածության նոր փուլի աստիճանը նրան բավարար չէր։ Պետք էր շարունակություն։ Պեղեցին եւ գտան երկու համասեռամոլի՝ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային եւ Նիկոլոզ Գվարամիային՝ նույն հեռուստաընկերության տնօրենին եւ անցան բացահայտ սադրանքի: Ինչ-որ ուժեր գտան նրանց, ովքեր կհամաձայնեին կատարել ամենանողկալի պատվերը, թքած ունենալով իրենց երկրի՝ Վրաստանի շահերը, ազգային անվտանգությունը, համաձայնեցին գնալ տղամարդուն ոչ բնորոշ քայլի՝ հայհոյել հարեւան երկրի ղեկավարի մահացած մորը ։ Սա արվեց մեկ նպատակով՝ Ռուսաստանից ստանալ համապատասխան արձագանք: Այլ կերպ ասած, ավելի սրել Վրաստանի հետ հարաբերությունները, էլ ավելի մեծացնել լարվածությունը։ Ինչը ձեռնտու է միայն ու միայն « Անտեսանելի ձեռքին»։ Առաջադրանքը կատարված է, տարածաշրջանը եռում է , բայց Վլադիմիր Պուտինի զսպվածությունն առայժմ խառնում է Հարավային Կովկասում տոտալ ապակայունացում ստանալու ծրագիրը։ Առայժմ հնարավոր է դառնում խուսափել առավել խոշոր եւ ծանր հետեւանքներից: Հաշվի առնելով մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացները, հաշվի առնելով նույն « անտեսանելի ձեռքի» ակտիվ գործողությունները կարելի է սպասել, կարելի է կռահել, որ հիմա ընթանում են հայաստանյան Գաբունիայի եւ Հայաստանյան Գվարամիայի կերպարների փնտրտուք։ Կամ արդեն ունեն եւ թրեյնինգի փուլն է։ Կերպարներ, որոնք պատրաստ են իրականացնել ամենաստոր եւ նողկալի հանձնարարականը, հասնելով հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի վատթարացմանը, վտանգել Հայաստանը եւ Արցախը, իրենց լուման դնել տարածաշրջանային ապակայունացման գործում։ Կգտնվե՞ն արդյոք գաբունիաներ մեր երկրում: Կարծում ենք՝ այո: Ավելին՝ կլինի լարված մրցույթ։ Այլ հարց է, մենք այնքան թույլ կլինե՞նք, որ այդ գաբունիաները կարողանան տրամադրույթուններ ստեղծել։ Հակառուսական օջախներ ստեղծելու համար անտեսանելի ուժերն ամեն ինչ կանեն մեր գաբունիաներին ոգեւորելու, տարածաշրջանը պայթեցնելու եւ նոր Սիրիայի ստանալու համար։ Մենք ունեն նեղ մասնագիստացված գաբունիաներ Արցախի հարցով, հերոսների հարցով, դատարանների հարցով, եկեղեցու եւ ընտանիքի հարցերով, Վենետիկի հանձնաժողովի գործով, եւ այլ հարցերով, գործերով ու խնդիրներով։ Բայց «անտեսանելի ձեռքին», ամենայն հավանականությամբ, առաջիկայում պետք է գալու համապետական ունիվերսալ հայկական Գաբունիա։ Մեր խնդիրն է ունենալ համարժեք ձեւաչափեր եւ համարժեք կամք դրանց հակազդելու։ Իմ կարծքիով սա արդեն հեշտ գործ չէ, բայց հակառակը՝ պետություն կորցնելն է լինելու։ Գեղամ Նազարյան «Այլընտրանքայի նախագծեր խումբ»

Նմանատիպ նյութեր