211652_close_icon
views-count1742 դիտում article-date 14:11 17-07-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հուլիսի 16-ին, ժամը 05.00-ին, Երևանի Սարալանջի փողոցի և Սարալանջի պողոտայի կամրջի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 16-ին, ժամը 11.55-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Սամանդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 16-ին, ժամը 15.33-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 64-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Վարդանանց փողոցում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, Երևանի Հանրապետության փողոցում «Աուդի» մակնիշի ավտոմեքենան հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել քաղաքացուն։ Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 16-ին, ժամը 19.30-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Բայրոնի փողոցի խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 16-ին, ժամը 19.30-ին, Երևանի Արտաշիսյան փողոցից դեպի Երևանյան լիճ տանող ճանապարհին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 16-ին, ժամը 15.50-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու. քաղաքացին և մեքենան վարող 14-ամյա պատանին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 16-ին, ժամը 00.30-ին, Երևանի Սվաճյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 16-ին, ժամը 00.37-ին, Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում (հասցեն պարզվում է) մոտոցիկլը կորցրել է հավասարակշռությունը և ընկել. 26-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց : Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 16-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհից դեպի Շահումյան գյուղ տանող կամրջին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել է. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 16-ին, ժամը 21.00 ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց G55» և «Մերսեդես Բենց Ե 350» մակնիշի ավտոմեքենաներ. 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում «ՎԱԶ-211140» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և բախվել ճամփեզրի ծառին. 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 16-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 107-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր