211652_close_icon
views-count75999 դիտում article-date 11:58 17-07-2019

Արտակարգ դեպք Երևանում. MAZ բեռնատարով Շորժա տեղափոխվող կոնտեյները բախվել է Խանջյան փողոցի թունելի պատին և ընկել. ժամանել է Երևանի ՃՈ պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում MAZ մակնիշի 02 ՏՕ 630 համարանիշի ավտոմեքենան Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոց ընթանալիս Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում կցորդիչի վրա տեղադրված կոնտեյները պատին վերևի հատվածում բախվել է պատին և ընկել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրաgրող Գագիկ Շամշյանը, բարեբախտարբար, տուժածներ չկան, սակայն կոնտեյների ընկնելու հետևանքով վնասվել է նշված հատվածով անցնող Վազ 2106 մակնիշի 34 OQ 534 համարանիշի ավտոմեքենայի առջևի հատվածը։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Այս պահին վթարի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Կարեն Գևորգյանի և Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ։ Տեղում փաստի առթիվ նույն դասակի տեսուչ Աշոտ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Այս պահին դեպքի վայր է բերվել վերամբարձ կռունկ, որպեսզի կոնտեյները տեղափոխվի անվտանգ վայր։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում կոնտեյների տերն ասում էր. «Այն տեղափոխում էինք Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղ, որտեղ օգտագործվելու էր որպես հանգստի սենյակ։ Կոնտեյների ներսում ամեն ինչ կահավորված էր և այն օգտագործվելու էր հանգստի համար»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 171+
171+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր