211652_close_icon
views-count1385 դիտում article-date 16:01 17-07-2019

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է ՀԱԱՀ-ի ուսանողներին

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին, որոնք առաջիկայում մասնագիտական պրակտիկա կանցնեն Տեսչական մարմնում: Գեորգի Ավետիսյանն ուսանողների հետ զրույցում ընդգծել է ոլորտի կարևորությունը, նրանց է ներկայացրել սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի կառուցվածքը, գործառույթները, դերը և կարևորությունը: «Շատ գնահատում եմ, որ հետաքրքրված եք այս մասնագիտությամբ, բայց մասնագիտության նրբություններին տիրապետելը բավարար պայման չէ վերահսկողության ոլորտում արդյունավետ աշխատելու համար: Անհրաժեշտ է նաև լիարժեքորեն յուրացնել բոլոր իրավական ակտերը: Մեր մասնագետները պատրաստ են աջակցել ձեզ կայանալու և ապագայում ոլորտի գիտակներ դառնալու հարցում»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը: ՀԱԱՀ-ի ուսանողները նշել են, որ հանդիպումը շատ արդյունավետ էր, օգտակար և իրենք ստացել են իրենց հուզող բազմաթիվ հարցերի սպառիչ պատասխանները: Մասնագիտական պրակտիկան ավելի արդյունավետ անցկացնելու նպատակով՝ Տեսչական մարմնի մասնագետների կողմից կցուցաբերվի անհատական մոտեցում: http://snund.am/%d5%a3%d5%a5%d5%b8%d6%80%d5%a3%d5%ab-%d5%a1%d5%be%d5%a5%d5%bf%d5%ab%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%a1%d5%b0-%d5%ab-%d5%b8%d6%82/ [b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]

Նմանատիպ նյութեր