1544 դիտում
16:01 17-07-2019
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է ՀԱԱՀ-ի ուսանողներին
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին, որոնք առաջիկայում մասնագիտական պրակտիկա կանցնեն Տեսչական մարմնում:
Գեորգի Ավետիսյանն ուսանողների հետ զրույցում ընդգծել է ոլորտի կարևորությունը, նրանց է ներկայացրել սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի կառուցվածքը, գործառույթները, դերը և կարևորությունը:
«Շատ գնահատում եմ, որ հետաքրքրված եք այս մասնագիտությամբ, բայց մասնագիտության նրբություններին տիրապետելը բավարար պայման չէ վերահսկողության ոլորտում արդյունավետ աշխատելու համար: Անհրաժեշտ է նաև լիարժեքորեն յուրացնել բոլոր իրավական ակտերը: Մեր մասնագետները պատրաստ են աջակցել ձեզ կայանալու և ապագայում ոլորտի գիտակներ դառնալու հարցում»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:
ՀԱԱՀ-ի ուսանողները նշել են, որ հանդիպումը շատ արդյունավետ էր, օգտակար և իրենք ստացել են իրենց հուզող բազմաթիվ հարցերի սպառիչ պատասխանները: Մասնագիտական պրակտիկան ավելի արդյունավետ անցկացնելու նպատակով՝ Տեսչական մարմնի մասնագետների կողմից կցուցաբերվի անհատական մոտեցում:
http://snund.am/%d5%a3%d5%a5%d5%b8%d6%80%d5%a3%d5%ab-%d5%a1%d5%be%d5%a5%d5%bf%d5%ab%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%a1%d5%b0-%d5%ab-%d5%b8%d6%82/
[b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am[/b]
Նմանատիպ նյութեր
1757 դիտում
20:15 06-08-2018
Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առևտրային կցորդ Քրիստոֆեր Էլիսին
1076 դիտում
17:13 25-04-2020
ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը շնորհավորել է անասնաբույժներին մասնագիտական տոնի առթիվ
1487 դիտում
13:30 16-08-2021
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը կգործուղվի Լեհաստան՝ մասնակցելու տնտեսական գիտաժողովի
Այս բաժնից
700 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
964 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը
808 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը