211652_close_icon
views-count884 դիտում article-date 11:52 17-07-2019

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Անգելա Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելու¬թյունն իրականացնելիս: Ձեր կառավարման տարիներին Գերմանիայի հետևողական առաջընթացն ու հզորացումն առաջնորդի Ձեր բարձր որակների լավագույն վկայությունն են: Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սկիզբ առած բարեփոխումների իրականացման գործում բարձր եմ գնահատում Գերմանիայի և Եվրոպական միության աջակցությունը և լիահույս եմ, որ այն կկրի շարունակական բնույթ: Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Երևանում և Բեռլինում, որոնք նոր մակարդակի բարձրացրին Հայաստանի և Գերմանիայի բարեկամական հարաբերությունները: Վստահ եմ, որ մեր պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-գերմանական դինամիկ գործընկերությանը` ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով Ձեզ և Ձեր ընտանիքին խաղաղություն, հաջողություն և ամենայն բարիք»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր