211652_close_icon
views-count1570 դիտում article-date 10:01 17-07-2019

Իշխանությունները փորձում են Սևանի խնդրի համար փող «կպցնել» ԱՄՆ-ից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները փորձում են Սևանի խնդիրը օգտագործելով՝ դրսից փողեր կպցնել: Փորձ է արվում Սևանի խնդիրը դիտարկել ոչ թե իշխանությունների թերացման համատեքստում՝ կեղտաջրերի անվերահսկելի արտանետում, Սևանի ափամերձ տարածքները չմաքրել, ձկան և խեցգետնի մասսայական որս, Սևանում արհեստական կերով պահվող ձկան պատճառով ջրի մեջ ֆոսֆորի և ազոտի ավելացում, այլ որպես բնապահպանական գլոբալ աղետի անմիջական արդյունք՝ կլիմայի փոփոխության հետևանք: Հենց այդ հանգամանքով է պայմանավորված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի Նյու Յորքում արված հայտարարությունը, թե՝ մենք կարող ենք կորցնել Սևանը: Պարզ ասած՝ փող տվեք, որ փրկենք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր