211652_close_icon
views-count2370 դիտում article-date 09:01 17-07-2019

Սամվել Բաբայանի թիմի ստորագրահավաքն ավարտվում է․ Արցախում անհանգստացած են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սեպտեմբերի 8-ին տեղի են ունենալու Արցախի ՏԻՄ ընտրությունները, որից թեժ է լինելու Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները, քանի որ արդեն Արցախում շրջանառվում են տարբեր ուժերի մասնակցություն այդ ընտրությանը։ Ստեփանակերտի ներկայիս քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այլևս չի առաջադրելու իր թեկնածությունը, իսկ Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն, քաղաքապետի ընտրություններին հնարավոր է իրենց թեկնածուններն առաջադրեն թե իշխանական, թե ընդդիմադիր ու արտախորհրդարանական ուժերը: Առաջիկա օրերին այլ զարգացումներ կլինեն․ հուլիսի 18-ին ավարտվում է Արցախի հերոս Սամվել Բաբայանի թիմի կողմից սկսված ստորագրահավաքը, որից հետո այն կուղարկվի ԿԸՀ ու մոտ մեկ ամսվա ընթացքում պետք է որոշում կայացվի հարցը խորհրդարան ուղարկելու վերաբերյալ: Ու թե ինչ որոշում կկայացվի խորհրդարանում, դա բոլորին անհանգստացնում է, քանի որ Արցախի իշխանություններն այդքան էլ հակված չեն, որ համապետական ընտրություններին մասնակցի Սամվել Բաբայանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր