211652_close_icon
views-count1082 դիտում article-date 20:53 16-07-2019

«ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դառնում է քաղաքական շահերի գործիք». ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյան

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ հունիսի 28-ին տեղի ունեցած նիստի ընթացքում երկար քննարկվեց Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի հետագա ճակատագրի հարցը։ Սկզբում առաջարկվեց լուծարել կենտրոնը, հետո միացնել մեկ այլ ստորաբաժանման, իսկ վերջում հետաձգել քննարկվող հարցը։ Երեք առաջարկություններն էլ մերժվեցին Հոգաբարձուների խորհրդի կողմից։ Այդ մասին բառացի հայտարարեց խորհրդի նախագահ Գ․Մուրադյանը։ Երեկ խորհրդի անդամներին ծանուցվել է, որ հուլիսի 20-ին տեղի է ունենալու Հոգաբարձուների խորհրդի՝ հարցման կարգով նիստ։ Օրակարգով ևս մեկ անգամ քվեարկության է դրվել Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարելու հարցը։ Տեղի ունեցողը անընդունելի է մի քանի պատճառներով․ 1․ Հոգաբարձուների խորհուրդը երկու շաբաթ առաջ արդեն մերժել է կենտրոնը լուծարելու առաջարկը։ Որքանո՞վ է տրամաբանական երկու շաբաթ առաջ մերժված առաջարկը ևս մեկ անգամ օրակարգը մտցնելը։ Նոր երևան եկած ի՞նչ հանգամանքներ կան, որոնց վրա հիմնվելով՝ հարցը վերադարձվել է օրակարգ։ Որքանո՞վ է այս ամենը իրավաչափ։ Նման տրամաբանությամբ ցանկացած որոշում կարելի է անընդհատ բերել օրակարգ այնքան ժամանակ, քանի դեռ որոշ մարդիկ գոհ չեն մնացել արդյունքներից։ 2․ Նիստը անցկացվում է հարցման կարգով։ Այսինքն, հարցը քննարկելու հնարավորություն չի լինելու, և փոխարենը անդամների դիրքորոշումները էլեկտրոնային ճանապարհով ուղարկվելու են խորհրդի նախագահին։ Ինչպե՞ս կարող է նման վիճահարույց հարցը լուծվել հարցման կարգով այն դեպքում, երբ նման եղանակով հաստատվում են սովորաբար այնպիսի հարցեր, որոնք քննարկման կարիք չունեն և կրում են արարողակարգային-ֆորմալ բնույթ։ Տպավորություն է, որ «հարցման կարգին» դիմելուց բացի խնդիրը ծածկադմփոց անելու այլ տարբերակ չի գտնվել։ Կարող եմ վստահորեն փաստել, որ մենք ականատես ենք լինում ոչ թե համալսարանի շահից բխող կառուցվածքային փոփոխությունների, այլ ամեն գնով Կենտրոնի տնօրենից ազատվելուն ուղղված քայլերի։ Փորձ է արվում Հոգաբարձուների խորհուրդը դարձնել խիստ անձնական շահերի սպասարկման գործիք՝ միջոցների մեջ չդնելով որևէ խտրականություն։ Որպես Հոգաբարձուների խորհրդի անդամ [url=https://m.facebook.com/story.php?story_fbid=2282647115121980&id=100001301426214]անընդունելի եմ համարում [/url]նման գործելաոճը և կոչ եմ անում Խորհրդի մյուս անդամներին թույլ չտալ, որ համալսարանում հարցերը լուծվեն նման մեթոդներով։

Նմանատիպ նյութեր