211652_close_icon
views-count853 դիտում article-date 18:20 16-07-2019

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության կառավարության փորձագետներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության կառավարության հաղորդակցության ծառայության փորձագետների խմբին: Հանդիպմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնոուրթը: Փորձագետների խումբը Հայաստանում է գտնվում Կառավարության համապատասխան մարմինների հետ ռազմավարական մակարդակում տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում ազգային կարողությունները ծրագրային ձևաչափով զարգացնելու հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպման ընթացքում, ծանոթանալով բրիտանական կողմի փորձին և կարևորելով նախաձեռնությունը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը պաշտպանական ոլորտին առնչվող հետագա միջոցառումների շուրջ բրիտանացի գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր