211652_close_icon
views-count1937 դիտում article-date 19:10 16-07-2019

Հարձակում Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում. ոստիկանները բերման են ենթարկել երկու տղամարդու

Հուլիսի 15-ին, ժամը 05.27-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 37-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում երկու հոգի խմած, դանակով հարձակվել են իր վրա և քարերով հարվածել: Ժամը 05.30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել 33 և 41-ամյա երկու տղամարդու: Մեկնած օպերատիվ խումբը գետնանցումում հայտնաբերել է ծալովի դանակ: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր