211652_close_icon
views-count2116 դիտում article-date 16:49 16-07-2019

Թուրքական ակումբը սխալմամբ այլ խաղացող է գնել՝ շփոթելով ազգանունը

Թուրքական «Մենեմեն Բելեդիե» ակումբը սխալմամբ ֆուտբոլիստ է ձեռք բերել և անմիջապես խզել նրա հետ պայմանագիրը: Ակումբը գնել էր պորտուգալական երրորդ լիգայի «Ալկոշետենսե» թիմի նախկին հարձակվող Ալֆու Յալոույին: Սակայն «Մենեմեն Բելեդիեն» մտադիր էր ձեռք բերել 21-ամյա հարձակվողի ազգանվանակից և հայրենակից Լամինա Յալոույին, որը հանդես է գալիս իտալական 2-րդ լիգայի «Սալերնիտանա» ակումբում: Հայտնաբերելով սխալը, թուրքական ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որ Ալֆա Յալոուն լքել է թիմը, քանի որ չի անցել բուժզննումը

Նմանատիպ նյութեր