211652_close_icon
views-count661 դիտում article-date 16:27 16-07-2019

Հայ պատանի հրշեջ-փրկարարներն արժանի ելույթներ են ունեցել Գոմելում

2019 թվականի հուլիսի 4-13-ը Բելառուսի Գոմել քաղաքում անցկացվեց պատանի հրշեջ-փրկարարների 17-րդ միջազգային հավաքը: Հավաքին մասնակցեցին 11-17 տարեկան պատանի հրշեջ-փրկարարների 15 թիմեր՝ 14 երկրներից. Հայաստանից, Բելառուսից, Ադրբեջանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Վրաստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Արաբական Էմիրություններից, Լեհաստանից, Ռուսաստանից (2 թիմ), Սերբիայից, Ուզբեկստանից և Ուկրաինայից: Թիմերն իրենց ուժերը չափեցին «Այցեքարտ», «Բիլբորդ», «Հրշեջ փոխանցումավազք», «Առաջին օգնության ցուցաբերում», «Սպորտլանդիա» և «Տուրիստական արգելագոտու հաղթահարում» մրցաձևերում: Հայաստանը ներկայացնող 7 պատանի հրշեջ-փրկարարներից կազմված թիմը «Սպորտլանդիա» մրցաձևում գրավեց երկրորդ, իսկ «Այցեքարտ», «Առաջին օգնության ցուցաբերում» և «Տուրիստական արգելագոտու հաղթահարում» մրցաձևերում երրորդ հորիզոնականը՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով հինգերորդ տեղը: «Տաղանդներ» արտամրցույթային մրցույթում Նանե Ասատրյանն ասմունքում զբաղեցրեց առաջին, իսկ ջութակի մրցույթում՝ երկրորդ տեղը: Սերյոժա Հովսեփյանը հավասարը չունեցավ աճպարարության մրցաձևում:

Նմանատիպ նյութեր