211652_close_icon
views-count1679 դիտում article-date 14:33 16-07-2019

«Արսենալը» կարգապահական գործ է հարուցել Կոսելնիի դեմ

Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է վաճառել պաշտպան Լորան Կոսելնիին, որը հրաժարվել էր թիմի հետ մեկնել ԱՄՆ՝ նախասեզոնային հավաքի: Մինչդեռ 33-ամյա ֆրանսիացին, որի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2020 թվականին, ցանկանում է հեռանալ անվճար: Կոսելնին հույս ունի կարիերան շարունակել Ֆրանսիայում: «Արսենալում» նա հանդես է գալիս 2010 թվականից: Հայտնի է դարձել, որ ակումբի հետ ԱՄՆ մեկնել հրաժարվելու համար «Արսենալը» Կոսելնիի դեմ կարգապահական գործ է հարուցել:

Նմանատիպ նյութեր