211652_close_icon
views-count1260 դիտում article-date 14:19 16-07-2019

Աշխատողի աշխատավայրը եւ միջավայրը պետք է լինեն անվտանգ. տեսչական մարմինը զգուշացնում է

Բարձրության վրա եւ բարձրահարկ շենքերի պատշգամբների վրա ամրացված օդորակիչների (կոնդիցիոներների) վերանորոգման եւ տեղադրման աշխատանքները պետք է կատարել միայն անվտանգության գոտիներով կամ վերհանների միջոցով: Այս մասին Facebook-ի իր էջում իրազեկում է հրապարակել ՀՀ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը: Իրազեկման մեջ նաեւ ասվում է. « Տեսչական մարմինն իր ուշադրության կենտրոնում է պահելու եւ մշտապես վերահսկելու է աշխատողների համար առողջ եւ անվտանգ աշխատանքային միջավայրի առկայությունը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ գործատուն պետք է ապահովի հետեւյալ պայմանները. 1. Աշխատանքի ժամանակ յուրաքանչյուր աշխատողի համար Գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքի նորմալ պայմաններ, որպեսզի աշխատողները աշխատանքները կարողանան կատարել անվտանգ: 2. Յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը եւ շրջապատող միջավայրը պետք է լինեն անվտանգ, հարմար եւ առողջության համար անվնաս, կահավորված` աշխատողների անվտանգության ապահովման եւ առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: 3. Աշխատանքում թույլատրել օգտագործել միայն տեխնիկապես սարքին վիճակում գտնվող աշխատանքի միջոցներ, որոնք համապատասխանում են աշխատողների անվտանգության ապահովման եւ առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին: 4.Գործատուն աշխատողներին պետք է ապահովի կոլեկտիվ եւ կամ անհատական պաշտպանության միջոցներով: Տեսչական մարմինը հորդորում է գործատուներին խստիվ պահպանել անվտանգության կանոնները եւ բարձրության վրա աշխատանքներ կատարելիս աշխատողներին տրամադրել անվտանգության գոտիներ կամ տվյալ աշխատանքները կատարել բացառապես վերհանների միջոցով»:

Նմանատիպ նյութեր