211652_close_icon
views-count880 դիտում article-date 12:48 16-07-2019

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացման արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 15-ին մասնակցել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, ԵԿՄ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների հետ շրջել է ճամբարի տարածքում, ծանոթացել շենքային և ֆիզպատրաստության համար ստեղծված գոտիների պայմաններին, զրուցել ճամբարականների հետ։ Նախարար Տոնոյանը շնորհավորել է ԵԿՄ անդամներին և պատանիներին ճամբարային հավաքի առթիվ՝ մաղթելով բարձր պատրաստականություն և ակտիվ մարզումներ առաջիկա օրերի ընթացքում:

Նմանատիպ նյութեր