211652_close_icon
views-count2296 դիտում article-date 11:33 16-07-2019

Աննա Հակոբյանը տիկնիկային թատրոնում ներկա է գտնվել բարեգործական ներկայացմանը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դստեր Արփի Փաշինյանի հետ հուլիսի 15-ին այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն: Ինչպես տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ միասին Աննա Հակոբյանը դիտել է «Լինում է չի լինում» թատրոն-ստուդիայի ղեկավար Նվարդ Մանսուրյանի բեմադրած տիկնիկային երաժշտական ներկայացումը` հիմնված Հովհաննես Թումանյանի հեքիաթների վրա. ներկայացումը բարեգործական է և տոմսերի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

Նմանատիպ նյութեր