211652_close_icon
views-count924 դիտում article-date 09:11 16-07-2019

ԱՄՆ-ը աջակցելու է Հայաստանին ժողովրդավարության ճանապարհին․ ԱՄՆ կոնգրեսական․ «Ամերիկայի ձայն»

Երկիրը ժողովրդավարական ուղով առաջ տանելը հսկայական մարտահրավեր է, և Հայաստանն այն հաջողությամբ հաղթահարում է, [url=https://www.amerikayidzayn.com/a/5001157.html]«Ամերիկայի Ձայնի»[/url] հետ զրույցում ասաց հայկական արմատներ ունեցող Միացյալ Նահանգների կոնրգեսական Ջեքի Կանչելյան Սփիրը: Նրա խոսքով, Կոնգրեսի կողմից իր առաջարկով Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն հատկացնելու օրենսդրական փոփոխության ընդունումը կարևոր քայլ էր. «Մենք փաստացի պարգևատրում ենք Հայաստանին երկրում ժողովրդավարության զարգացմանն ուղղված այդ հսկայական թռիչքի համար: Հույս ունեմ սա ընդամենը սկիզբն է շատ ջերմ և ամուր հարաբերությունների»: Ջեքի Կանչելյան Սփիրի խոսքով, «Թավշյա հեղափոխությունը» ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման նոր հեռանկարներ բացեց: Վաշինգտոնում գիտակցում են Հայաստանի դժվարությունները, ավելացնում է կոնգրեսականը. «Կարծում եմ, երկիրը բառացիորեն մեկ գիշերվա ընթացքում բռնատիրական իշխանությունից շատ ավելի ժողովրդավար դարձնելը հսկայական մարտահրավեր է: Ուստի, վարչապետ Փաշինյանի նկատմամբ ես հսկայական հարգանք եմ տածում»: Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության հանձնախմբի շրջանակներում Ջեքի Կանչելյան Սփիրն այս շաբաթ ակնկալում է փոխգործակցության հեռանկարները քննարկել նաև Վաշինգտոն ժամանած Հայաստանի խորհրդարանի պատվիրակության հետ՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ. «Ես ցանկանում եմ լսել նրանից, թե ինչ է կատարվում Հայաստանում, որոնք են հիմնական մարտահրավերները և հաղթանակները, որպեսզի մենք էլ մեր հերթին դրանց մասին տեղեկացնենք բոլորին այստեղ Վաշինգտոնում»:

Նմանատիպ նյութեր