211652_close_icon
views-count66707 դիտում article-date 19:48 15-07-2019

Թող որոշ մարդիկ չփորձեն մարդկանց մոլորեցնել, թե Սևանում լողալը վտանգավոր Է. չգիտես ինչու, այդ ամենի մասին նրանք ամպագոռգոռ հայտարարում են հենց ամռանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ այս օրերին Սևանում կարելի հանգիստ լողանալ և վայելել ամառը, դրա վկայությունն է այսօր Սևանում քաղաքացիների եռուզեռը: Մարդիկ գալով Սևան, ականատես են լինում, որ Սևանի ոչ բոլոր, հիմնականում՝ մեծ մասում, կարելի է հանգիստ լողալ, մինչդեռ որոշ մարդիկ համացանցում մի իսկական «փոթորիկ են անում», թե Սևանում լողալը վտանգավոր է առողջության համար: Տարիներ շարունակ ամառվա տապին մարդիկ իրենց հանգիստը վայելել են Սևանում, ու այդ հանգիստը մինչև հիմա շարունակվում է, քանի որ մարդիկ վստահ են, որ ամբղջ Սևանի աղտոտման մասին տեղեկությունները մտածածին են տարածում: Չգիտես ինչու, երբ ամառը գալիս է, որոշ մարդիկ հիշում են, որ Սևանում լողանալը վտանգավոր է: Այս օրերին նույնպես Սևանի ափամերձ հատվածներում գործում են հանգստի գոտիներ, լողափներ և սննդի օբյեկտներ և այցելուների թիվը չի պակասում: Այդպիսի օբյեկտներից է հանրապետությունում հայտնի «Սամոյի մոտ» սննդի կետը: Մարդիկ նշված կետ են այցելում ոչ միայն Երևանից ու հանրապետության տարբեր մարզերից, այլև ինչպես Արցախի Հանրապետությունից, այնպես էլ ԱՊՀ և եվրոպական շատ երկրներից ու այս օրերին ականատես են լինում կապուտաչյա Սևանի գեղեցկությանը: Այնպես որ, ինչպես ասում են. «Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են», այս դեպքում էլ Սևանի վտանգավորության մասին տեղեությունները նույնպես չափազանցված են: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր