211652_close_icon
views-count1457 դիտում article-date 19:13 15-07-2019

ՈւԽ. Հայաստանը 35-րդն է

Իտալիայի Նեապոլ քաղաքում ավարտվեցին 30-րդ Ուսանողական խաղերը: Մեր հավաքականը 57 երկրների պայքարում զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը: 35-րդ տեղը Հայաստանի հետ բաժանեցին Հյուսիսային Կորեան, Կիպրոսը, Նոր Զելանդիան և Էստոնիան: Հայ մարզիկները նվաճեցին 2 մեդալ՝ չեմպիոն դարձավ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը (68 կգ): Հայաստանը Իտալիայում ներկայացրին 14 մարզիկներ՝ 7 մարզաձևում: Ընդհանուր առմամբ՝ Ուսանողական խաղերին մասնակցեցին 160 երկրի ավելի քան 10.000 ուսանող-մարզիկներ:

Նմանատիպ նյութեր