211652_close_icon
views-count5445 դիտում article-date 18:28 15-07-2019

Փրկարարները Սևանում ջրից դուրս են բերել հեծանվանավակով ափից հեռացած քաղաքացիներին

«911» ծառայությունը հուլիսի 15-ին՝ ժամը 15:25-ին, ահազանգ է ստացել, որ Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Մինչ ջրափրկարարների վայր հասնելը, քաղաքացիներից մեկը մոտեցել է լողափին: Ջրափրկարարները հեծանվանավակում գտնվող քաղաքացուն՝ Վ.Հ.-ին (ծնված 2003 թ.), տեղափոխել են հատուկ ջրափրկարարական ջոկատի նավակ, մոտեցրել ափ և ջրից դուրս բերել քաղաքացու հեծանվանավակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր