211652_close_icon
views-count1809 դիտում article-date 18:15 15-07-2019

Նեյմարը ժամանեց ՊՍԺ և սկսեց մարզումները

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վերադարձավ ակումբ: Բրազիլացին Սան-Պաուլույից թռչել է կիրակի գիշերը և այսօր առավոտյան ժամանել է մարզաբազա՝ թիմի հետ մարզումները սկսելու համար: Այսօր նաև կկայանա ֆուտբոլիստի և մարզական տնօրեն Լեոնարդոյի հանդիպումը, որտեղ քննարկվելու է Նեյմարի ուշացումը: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ՊՍԺ-ն հայտարարել է, որ Նեյմարը չի ներկայացել նախասեզոնային հավաքին և նրան զրկել էր պարգևավճարից: Նեյմարի հայրը հայտարարել էր, որ իր որդին դեռ մի շաբաթ արձակուրդ ուներ: Նաև հաղորդվել էր, որ ի սկզբանե Նեյմարը մտադիր էր ՊՍԺ վերադառնալ հուլիսի 15-ին և ակումբի ղեկավարությունը գիտեր այդ մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր