211652_close_icon
views-count11675 դիտում article-date 17:27 15-07-2019

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը միացել է EARLYONE հաճախորդների հոսքերի հեռահար կառավարման համակարգին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ հաճախորդները գործարքներ կատարելու նպատակով այսուհետ կարող են Earlyone հավելվածի միջոցով նախապես հերթագրվել և մասնաճյուղում սպասարկվել իրենց նախընտրած ժամին՝ առանց հավելյալ ժամանակ վատնելու: Նոր ծառայությունը զգալիորեն կտնտեսի Բանկի հաճախորդների ժամանակը և ավելի հարմարավետ կդարձնի մասնաճյուղ այցելումը: Earlyone ծառայությանը միանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներբեռնել Earlyone բջջային հավելվածը [url=https://apps.apple.com/am/app/earlyone/id1166600934]AppStore/PlayMarket-[/url]ից, ընտրել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ դաշտը՝ նախընտրելով մասնաճյուղը, ամսաթիվը և ժամը, այնուհետև հավելվածի միջոցով ավտոմատ ստանալով կտրոնի համարը: Մոտենալով մասնաճյուղ` հաճախորդը պետք է ընտրի հերթերի կառավարման համակարգի էկրանին ՙԲջջային կտրոնի հաստատում՚ դաշտը, մուտքագրի հավելվածով նախապես ստացած իր կտրոնի համարը, որից հետո ամրագրված ժամին կարող է սպասարկվել համապատասխան պատուհանի մոտ: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ մասնաճյուղերի ցանկը, որտեղ հնարավոր է սպասարկվել Earlyone-ի միջոցով, ներկայացված է հավելվածում: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Նմանատիպ նյութեր