211652_close_icon
views-count2079 դիտում article-date 13:07 15-07-2019

Լանջաղբյուրում պետական միջոցներով ասֆալտապատվում է 7 800 քառակուսի մետր ճանապարհ

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում պետական բյուջեից տրամադրած միջոցների հաշվին ասֆալտապատվել է 1300 մետր երկարության ճանապարհ՝ 7800 քառակուսի մետր մակերեսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լանջաղբյուրի համայնքապետ Յուրիկ Բաղդասարյանը, շինարարական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա հոկտեմբերին եւ արդեն մոտենում են իրենց ավարտին: Լանջաղբյուրի Մեսրոպ Մաշտոց եւ Խաչատուր Աբովյան փողոցների ասֆալտապատման համար պետբյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 70 միլիոն դրամ: «Կենսական նշանակության ծրագիր իրականացվեց Լանջաղբյուրի համար: Սա միաժամանակ գյուղի դպրոց տանող ճանապարհն է, որը տասնամյակներ շարունակ չէր ենթարկվել հիմնանորոգման ու մեծ դժվարությամբ էր շահագործվում: Նախորդ տարում սկսված շինարարությունը ժամանակավորապես դադարեցվեց եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Անցած տարում իրականացվեցին հողային, ջրահեռացման համակարգերի տեղադրման ու խճապատման աշխատանքները, իսկ այս տարվա հունիսից սկսվեց ասֆալտապատումը, որը կավարտվի առաջիկա օրերի ընթացքում»,- նշեց Յուրիկ Բաղդասարյանը:

Նմանատիպ նյութեր