211652_close_icon
views-count1624 դիտում article-date 11:15 15-07-2019

Կարգալույծ է հռչակվել Տ. Նարեկ ավագ քահանա Իշխանյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Իրաքի հայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Նարեկ ավագ քահանա Իշխանյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի միջնորդագիրը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արմեն Իշխանյան ավազանի անունով:

Նմանատիպ նյութեր