211652_close_icon
views-count5739 դիտում article-date 21:15 14-07-2019

Եվրո-2019․ Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց Իսպանիային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թվականի առաջնության մեկնարկային խաղում Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը 1:4 հաշվով պարտվեց Իսպանիային: Իսպանացիների առավելությունը ողջ խաղի ընթացքում ակնհայտ էր: Այնուամենայնիվ, խաղում էին տարբեր խաղամակարդակներ ունեցող թիմեր, իսկ իսպանական ֆուտբոլային դպրոցը աշխարհում լավագույններից մեկն է, նրան հավաքականը համալրված է «Բարսելոնայի», «Ռեալ Մադրիդի», «Վալենսիայի», «Սևիլիայի» խաղացողներով: Մեր ընտրանին Եվրո-2019-ի խմբային փուլի իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 17-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Իտալիայի Մ19 հավաքականի հետ։ Իտալացիներն առաջին տուրի իրենց հանդիպումը անցկացնում են այժմ՝ «Բանանց» մարզադաշտում մրցելով Պորտուգալիայի հետ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր