5018 դիտում
19:25 14-07-2019
Հրանտ Բագրատյան. Գեղարքունիքի մարզպետին ու բնապահպանության նախարարին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սևանի կանաչելը բոլորիս վրա է ազդել։ Կարող են մի քանի պատճառներ լինել. կեղտաջրեր, ջրի մակարդակի բարձրացում, էկոլոգիական հավասարակշռության խախտում և այլն։ Կամ էլ բոլորը միասին։
Խոսեմ վերջինից։ Լճից անվերահսկելի քանակի ձուկ որսալու դեպքում ջրիմուռները ծաղկում են։ Որովհետև ֆլորան սկսում է գերակայել ֆաունայի նկատմամբ։ Նման փորձ, իհարկե շատ ավելի մեղմ, մենք էլ ենք ունեցել։ Որպես կանոն, դա պատահում է ինտենսիվ ձկնագողության ժամանակ։ Միայն այս տարի 3 անգամ այդ ճանապարհով գնացել եմ Արցախ. 50-100 մետրը մեկ մարդիկ 2 ձեռքները տնկած ձուկ են առաջարկում։ Հենց նրանց կողքին բացեիբաց տաշտերի մեջ տասնյակ կամ 100-որ կգ ձուկ։ Նման կոռուպցիա երբեք չի եղել։
Մեր ժամանակ ՆԳՆ-ն ամիսը մեկ գոնե ռեյդեր էր անցկացնում։ Գողություն միշտ էլ կար, բայց հիմա դա ցինիզմի է հասել։ Դրան գումարած պիտի հորդորեի կառավարությանը հրապարակել վերջին 5 տարիներին (նաև առաջին կիսամյակներին) լիճ լցրած մանրաձկան քանակը։ Խոսքը Սևանի և այլ մի քանի մասնավոր ձկնաբուծարանների մասին է։ Հնարավոր է, որ լճում պարզապես ձուկ չկա կամ շաաատ քիչ կա։ Խնդրին նպաստում է նաև այն, որ չինական նոր ուռկանները մանրաձուկն էլ են բռնում։
Որոշ ռեստորանների մանրաձկով ուտեստները պարզապես քար զարմանք են առաջացնում։ Հիմա կարող է լիճը հետ գալ։ Բայց ձկնագողության կարգավորված չլինելը մեկ անգամ չէ, որ կանաչեցնելու է լիճը։ Ու մի օր դա լինելու է անդառնալի։
Կարծում եմ նաև, որ մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին (նախարար կար, հիմա չգիտեմ ով է) պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել»։
Նմանատիպ նյութեր
2149 դիտում
16:44 03-02-2015
Ֆուտբոլային կոմբինացիա պետք չէ, պենա՛լ է պետք. պետք է պենալը խփեք, գնաք. Հրանտ Բագրատյան
Այս բաժնից
361 դիտում
22:34 28-03-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
346 դիտում
22:19 28-03-2024
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարությունների միջև
376 դիտում
21:42 28-03-2024
Տիգրան Ավինյանը Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր է քննարկել քաղաքաշինարար Քրիս Չոայի հետ