211652_close_icon
views-count4694 դիտում article-date 23:10 14-07-2019

Սերգեյ Ղահրամանյան. Դա միֆ է, թե ՃՏՊ-ներն ու զոհերը պայմանավորված են շատ մեքենաներով. ԼՈՒՍԱՆԿԱՐ

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տարբեր տարիներին, բոլոր իշխանությունների կողմից կա մեկ պատասխան, երբ շատանում են ՃՏՊ-ներն ու զոհերը... մեքենաները շատ են, ՃՏՊ-ները շատանում են, զոհերը շատանում են: Դա հավերժ կռուտիտ կարար լիներ ասենք թե Շվեդիայում, բայց պարզվեց 1997թ. իրանք հասկացան, որ դրանով իրենց ու բոլորին էլ խաբում են ու ասեցին stop baby, ու ռազմավարություն մշակեցին, ու 2013թ. մեքենաների ահռելի աճի դեպքում ունեցան 1997թ.-ի համեմատ կրկնակիից պակաս զոհեր: Ասում ենք, լավ դե էտ Շվեդիան ա, մենք ով ենք, որ համեմատվենք իրանց հետ... էէէ հակառակը՝ Շվեդիան ով ա, որ համեմատվի Հայաստանի հետ: Այստեղ բերված է տվյալներ՝ ՃՏՊ/ԶՈՀ/ՎԻՐԱՎՈՐ. ԱՃ/ՆՎԱԶՈՒՄ: Ուշադրություն դարձրեք 2007-2008-2009թթ: Այդ տարիներին բնականաբար մեքենաները շատացել են ու բայց գնահատեք ինքներդ, 2009-ին նախորդ տարվա համեմատ մերոնք կարողացել են հասնել զգալի հաջողության՝ նվազեցնելով զոհերը 82-ով: Լավ դա էլ հեչ, կասենք դե հիմա պատահաբար ա ստացվել: Սեռժ Սարգսյանը 2015թ.ն էր իմ հիշելով, գլուխ էր գովում որ վերջին 8-10 տարիների ընթացքում ՀՀ-ում ավտոպարկը ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ է: Բայց արի ու տես, 2008թ.-ի համեմատ ինչ զգալի ՔԻՉ է եղել զոհերի թիվը 2016թ.՝ 267, -140, դրանից հետո նորից սկսել է աճել ու հիմա էլ աճում է: Հետևաբար մենք ՄԵՐ ԵՐԿՐԻ փորձով արդեն իսկ ապացուցել ենք, որ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԹԻՎԸ ՈՒՂԻՂ ԿԱՊ ՉՈՒՆԻ զոհերի հետ: ՃՏՊ-ները կարող են շատանալ, նույնիսկ Շվեդիայում ահռելի ՉԻ նվազել ՃՏՊ-ները, տարիներ են եղել, որ նախորդի համեմատ աճել է (դա արդյունք է եղել առանց լուսացույցերի երթևեկության կազմակերպման(ապագայում բոլոր տեղերում պետք է այդպես լինի), բայց ԶՈՀԵՐԸ պակասում են, որովհետև միջին արագությունը մի փոքր իջնում է, սակայն վնասվածքները պակասում են: Այնպես որ ամեն ինչ այդ տեսանկյունից նայելը դա սխալ միֆ է: Նույն սխալ միֆերի դասին է պատկանում՝ ամեն ինչ ՃՈ-ի վրա գլորելը: էտ ևս անկյունաքարային սխալ է այս գլոբալ հարցում: Նորից եմ կրկնում՝ համակարգը թերի է եղել ու այդպես էլ կա, քանի որ զբաղվել են գլորելով: ՃՈ-ն պետք ա զբաղվի ՄԻԱՅՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՄԲ, բայց զբաղվում է ԱՊՊԱ-վթար սպասարկելով... Մոտավոր թվային տվյալներ եմ ասում մեքենաների քանակի հետ կապված՝ 2008թ. 250.000-270.000-ի կարգի, քանի որ 2011թ. ԱՊՊԱ պայմանագրերի թիվը եղել ա մոտ 400.000-ին մոտ թիվ է եղել 2016թ. մոտ 470.000-490.000-ի կարգի 2018թ. մոտ 520.000-550.000-ի կարգի»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր