211652_close_icon
views-count3404 դիտում article-date 19:44 14-07-2019

Հարձակվել են քարի վերամշակման արտադրամասի վրա

Հուլիսի 12-ին, ժամը 20.05-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ մի քանի հոգի հարձակվել են Էջմիածին քաղաքում գտնվող արտադրամասի վրա: Նշված հասցե է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը: ՍՊԸ-ի տնօրենը հաղորդում է տվել, որ ժամը 19.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղու աջակողմյան հատվածում գտնվող, իրեն պատկանող քարի վերամշակման արտադրամասում, վիճաբանության ժամանակ, ոմն Հրաչ՝ իր երկու ընկերների հետ ծեծի են ենթարկել իրեն՝ մարմնի տարբեր հատվածներում պատճառելով վնասվածքներ, ինչից հետո Հրաչը վերցրել է բջջային հեռախոսը և հեռացել: Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է Հրաչի և ընկերների ինքնությունը: Նույն օրը Հրաչը ներկայացվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել են փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր