211652_close_icon
views-count2323 դիտում article-date 23:56 14-07-2019

Գողությունը բացահայտվեց. կասկածյալներից մեկը կալանավորված է

Հուլիսի 12-ին ոստիկանության Վայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայքի երկու բնակիչ մարտի 30-ից 31-ն ընկած ժամանակահատվածում մի քաղաքացու առանձնատանը կից ավտոտնակից գողացել են ալյումինե տարայով մեղր, տնայնագործական եղանակով պատրաստված օղի և գինի: Գողացված մեղրը վաճառել են: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 12-ին ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բանավոր պահանջով մեղրը գնած քաղաքացին իր ավտոտնակից ներկայացրել է 31.3կգ ընդհանուր քաշով ալյումինե տարա՝ մեղրով, և հայտարարել, որ հունիսին գնել է Վայքի մի բնակչից՝ վճարելով 45.000 դրամ: Տուժողը հրավիրվել է բաժին և տվել հաղորդում, միաժամանակ հայտնել, որ գողացել են նաև 20 լիտր թթի օղի, 10 լ գինի, էլեկտրական սղոց, հոսանքահար՝ պատճառելով մոտ 450.000 դրամի վնաս: Կասկածյալներից մեկը կալանավորված է: Ձեռնարկվում են միջոցներ մյուս կասկածյալին և գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղությամբ: Հուլիսի 12-ին Վայոց ձորի մարզային քննչական վարչությունից ստացվել է գրություն, որ հունիսի 9-ին նշված գործով կասկածյալի բնակարանում կատարած խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 4 փամփուշտ: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր