211652_close_icon
views-count5999 դիտում article-date 20:24 14-07-2019

Պարգևատրման արարողություն ՀՀ ոստիկանությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 13-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ և բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկաններ։ Ողջունելով ներկաներին` ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց տարբեր ծանրության հանցագործություններ բացահայտելու համար պարգևատրման ներկայացած ոստիկաններին, ինչից հետո տարբեր ստորաբաժանումների ծառայողներ արժանացան դրամական պարգևների: Ծրարներում նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին: Ոստիկանության պետը նկատեց, որ աշխատանքի արդյունավետության հետևողական բարձրացման խթաններից մեկն էլ պարգևատրումների մեխանիզմն է, որը թույլ է տալիս օբյեկտիվ և առարկայական գնահատել լավագույն ծառայողներին: Հավաստելով, որ ոստիկանները բացի իրենց հասանելիք աշխատավարձից, շարունակելու են ըստ արժանվույն գնահատվել նաև կոնկրետ հանցագործություններ բացահայտելու համար, Վալերիյ Օսիպյանն ընդգծեց. «Սա ոստիկաններին պետք է պարտավորեցնի էլ ավելի բարեխիղճ ծառայել»: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ոստիկանության օպերատիվ- ծառայողական գործունեությանը վերաբերող այլ հարցեր ևս: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ արդյունքները գոհացուցիչ են, սակայն անհրաժեշտ է անել ավելին՝ ներդնելով բոլոր միջոցներն ու կարողությունները, քանզի հանրությունը ոստիկանությունից ոչ միայն պարզապես արդյունավետ, այլև մշտապես կատարելագործվող ծառայություն է ակնկալում: Ավարտին ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տվեց բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր