211652_close_icon
views-count9613 դիտում article-date 15:34 14-07-2019

Ռուսական C-400 ԶՀՀ-ներով բարձված 7-րդ օդանավն է վայրէջք կատարել Թուրքիայում

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է Թուրքիայի տարածքում ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերով բարձված 7-րդ օդանավի վայրէջք կատարելու մասին։ Այդ մասին տեղեկացում է Tass գործակալությունը։ «Շարունակվում է C-400 ԶՀՀ-ների մատակարարումը Թուրքիային։ Այդ առնչությամբ այսօր Անկարայի Մյուրթեդ ավիաբազա է ժամանել 7-րդ օդանավը»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ C-400 ԶՀՀ-ների մատակարարումը Թուրքիային սկսվել է հուլիսի 12-ին։

Նմանատիպ նյութեր